«Համով Հայաստան». հայկական բուրգեր Լոնդոնից` համեղ է և օգտակար

Sputnik Արմենիայի թղթակիցները Համով Հայաստան նախագծի այս թողարկման ընթացքում բոլորի կողմից սիրված բուրգեր են պատրաստում։
Sputnik

Պարզվում է բուրգերը ոչ միայն համեղ, այլև օգտակար կարող է լինել։ Նման համադրության գաղտնիքն առանց քիմիական հավելումների թարմ մթերքի օգտագործումն է, հավաստիացնում է մայրաքաղաքի արագ սննդի կետերից մեկի խոհարարը։

Այս թողարկումը նվիրված է «Լոնդոն բուրգերի» պատրաստմանը։ Պատրաստելու համար անհրաժեշտ է մարինացված վարունգ, միս, հաց, չիպս, լոլիկ, հազար, մարինացված պատիճավոր պղպեղ, հատուկ սոուս։

Նախ` պետք է մշակել միսը և դրանից բուրգերի համար կոտլետ պատրաստել։ Այնուհետև, կտրատել լոլիկը, մարինացված վարունգն ու պատիճավոր պղպեղը։ Բուրգերի համար նախատեսված հացի կտորները հատուկ սոուսով են պատում։ Մեջն ավելացնում մյուս բաղադրիչները և համտեսում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։