Այս ընտրությունը նաև մեզ է վերաբերում. աննախադեպ ակտիվություն Գյումրիում

Տեղական ժամանակով ուղիղ ժամը 20։00–ին փակվեցին Հայաստանում գործող ընտրատեղամասերը։ ՌԴ նախագահի ընտրություններն այս անգամ բավական մեծ հետարքրքություն էր առաջացրել Գյումրիում:
Sputnik

Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները, որոնց մեծ մասը հայեր են, աննախադեպ ակտիվություն ցուցաբերեցին ՌԴ նախագահի ընտրություններին։

Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ կայացան, բացվել էր ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում էր 8 թեկնածու։