Շինարարից մինչև գինեկոլոգ. ինչու է նրանց համար կարևոր ՌԴ նախագահի ընտրությունը

ՌԴ նախագահի ընտրական գործընթացը Գյումրիում անցավ բավական ակտիվ ու առանց խախտումների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Տեղական ժամանակով ուղիղ ժամը 20։00–ին փակվեցին Հայաստանում գործող ընտրատեղամասերը։ ՌԴ  նախագահի ընտրություններն այս անգամ բավական մեծ հետարքրություն էր առաջացրել Գյումրիում:

Վաղ առավոտից խմբերով Գյումրի էին եկել ընտրական իրավունք ունեցող ՌԴ քաղաքացիներ Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններից, Լոռու մարզից և Ջավախքից: Վրաստանից նույնպես մեքենաներով Գյումրի էին եկել այն ՌԴ քաղաքացիները, ովքեր  ցանկանում էին կատարել իրենց քաղաքացիական պարտքը:

«Ես սովետի մարդ եմ, բացառություն էրեք». պապիկն ուզում էր քվեարկել առանց ՌԴ քաղաքացիության

Գյումրիում հյուպատոսարանի առջև օրվա մեջ ժամանակ առ ժամանակ հերթ էր գոյանում`քվեարկության իրենց հերթին էին սպասում շատերը: Ոմանք ստիպված էին մինչև տեղամաս մտնելն ավելի քան 40 րոպե սպասել դրսում, ու  չնայած հասցրել էին այդ ընթացքում մրսել, սակայն առաջնորդվելով «նախագահական ընտրություններն  ավելի կարևոր  են» կարգախոսով` չէին հեռանում տարածքից:

«Հայաստանի համար ՌԴ նախագահի ով լինելը միշտ էլ կարևոր է եղել:  Ընտանիքիս կեսն այնտեղ է, մյուս կեսն` այստեղ, ինչպես կարող է իմ համար այս ընտրությունները կարևոր չլինեն»,-  Sputnik Արմենիային ասաց արհեստավոր Մկրտիչ Հովհաննիսյանը:

Ռաֆայելը 9 տարեկան է, ընտրության եկել էր հայրիկի հետ: Մեր այն հարցին, թե ինչու ես եկել՝ տղան պատասխանեց՝ «Նախագահ ընտրելու, գիտեմ պապան ում է ընտրելու, բայց չեմ ասի»։

Ողջ ընտանիքով ընտրության էին եկել նաև Նասիբյանները: Ընտանիքի հայրը՝ Արմեն Նասիբյանն,  այս պահին աշխատում է  «Գյումրի» բժշկական կենտրոնում, մայրը՝  Անաստասիան,  նույնպես բժիշկ է,  ազգությամբ` ռուս, ու  արդեն 2-րդ տարին է Գյումրիում են ապրում: «Մենք ընտրության ենք եկել մեր կարծիքը հայտնելու: Սա մեր ու մեր  ընտանիքի ապագայի համար է»,-նշեց Անաստասիան, իսկ ամուսինն ավելացրեց. «Այս ընտրությունը կարևոր է ոչ միայն ՌԴ–ի, այլ նաև Հայաստանի ու այն հայերի համար, ովքեր ապրում ու աշխատում  են ՌԴ-ում»:

Избиратели на участке No8031, Гюмри

Մարտի 18–ի ՌԴ նախագահի ընտրական գործընթացը Գյումրիում անցավ բավական ակտիվ ու նորմալ՝ գյումրեցիներն անգամ կատակեցին՝ «Գյումրիում այսօր հայերի 150 տոկոսը ՌԴ նախագահ ընտրեց»:

1 / 4
ՌԴ նախագահի ընտրություններ. Գյումրի
2 / 4
ՌԴ նախագահի ընտրություններ. Գյումրի
3 / 4
ՌԴ նախագահի ընտրություններ. Գյումրի
4 / 4
ՌԴ նախագահի ընտրություններ. Գյումրի

Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։