Գյումրիում տեղակայված ընտրատեղամասերում ընթանում են ՌԴ նախագահի ընտրությունները

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի տարածքում տեղակայված թիվ 8031 ընտրատեղամասում, ինչպես և պահանջվում էր, 1-ին ընտրողների առաջ դուռը բացվեց 8:00-ին:
Sputnik

Առաջինն իրենց ընտրական պարտքը կատարելու համար Գյումրի էին եկել ՌԴ քաղաքացիներ հարևան Վրաստանից:

Թիվ 8031 ընտրատեղամասում քվեատուփերը 2-ն են՝ մեկը՝ ընտրատեղամասում տեղակայված, իսկ մյուսը՝ շրջիկ, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցողների համար: Շրջիկ՝ ավելի փոքր քվեատուփն այսօր լինելու է նաև Ալավերդիում, Վանաձորում և Գյումրիում:

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի տարածքում տեղակայված թիվ 8031 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը: