Հայ կիսապաշտպանը մասնակցել է պորտուգալական թիմի հաղթական խաղին

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմուի» հաղթական խաղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Մարիտիմուն» արտագնա խաղում 1:2 հաշվով հաղթել է «Տոնդելային»:

Դուբլի հեղինակ է դարձել Ջոելը:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Մարիտիմուն» 6-րդ տեղում է 39 միավորով: