Հավակնորդների մրցաշարում Արոնյանը հերթական պարտությունը կրեց

Արոնյանն իր 2.5 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր, 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Լևոն Արոնյանը սևերով երկրորդ պարտությունը կրեց

37-րդ քայլին մեր շախմատիստը պարտվել է:

Այս հաղթանակից հետո Կարուանան վաստակել է 5 միավոր և կրկին բարձրացել առաջին հորիզոնական:

Արոնյանը մնացել է իր 2.5 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Այս տուրում Ուեսլի Սոն պարտվել է Սերգեյ Կարյակինին, իսկ Շաքրիյար Մամեդյարով և Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան ավարտվել է ոչ-ոքի: