Ղրիմում որոշվել է XIV դարի հայկական եկեղեցու ճակատագիրը

Ղրիմի Բելգորոդի շրջանի Տոպոլևկա գյուղում պահպանվել են XIV դարի հայկական Սուրբ Սարգիս և Սուրբ Ուրբաթ եկեղեցիների փլատակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ղրիմի Բելգորոդի շրջանի XIV դարի հայկական եկեղեցու տարածքում պահպանման գոտի է ստեղծվելու։ Այս մասին հայտնում է Ղրիմի Հանրապետության պետական գրանցման կադաստրի պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Վրաստանի պատրիարքարանը կռիվ է տալիս հայկական եկեղեցու համար` կրոնական գողությո՞ւն

Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովի հանձնարարականով գործադիր իշխանության մարմինների ղեկավարությունը թերակղզու բոլոր շրջաններում ամեն շաբաթ ընդունելություն է կազմակերպում։ Այս անգամ բնակիչները դիմել են իշխանություններին` խնդրելով հին հայկական եկեղեցու տարածքում պահակություն սահմանել։

«Մենք նման միջոցառումները սոցիալապես կարևոր ենք համարում, այդ պատճառով առավելագույնս կաջակցենք ճարտարապետության եզակի հուշարձանի պահպանմանը», — հայտնել է պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Սպիրիդոնովը։

Ղրիմի տարածքում տեղակայված եկեղեցիները միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության նմուշներ են, որոնք պատմում են դարեր առաջ այստեղ ապրած հայերի մասին։