Լևոն Արոնյանը շատ է ափսոսում հաղթանակի տանող հեշտ տարբերակը չխաղալու համար

Համակարգիչը հաղթական տարբերակ է առաջարկել, իսկ Արոնյանն այլ քայլ է կատարել, որի համար ափսոսում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, պարտիայի ընթացքում ունենալով որոշիչ առավելություն, ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ և ափսոսել, որ չի կատարել հաղթանակ տանող քայլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան։

«Շատ եմ ափսոսում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը» — ասել է Արոնյանը, երբ ՖԻԴԵ-ի մամուլի խոսնակ Անաստասիա Կարլովիչը ցույց է տվել համակարգչի առաջարկած հաղթական տարբերակը:

Արոնյանը նաև նշել է, թե չի հասկանում ինչպես կարող էր կատարել 29. Թd8 քայլը:

Հիշեցնենք, որ բեռլինյան մրցաշարին մասնակցում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շաքրիար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Առաջին քայլն Արոնյանի փոխարեն արեց Սերժ Սարգսյանը

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Մամեդյարովը և Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիրենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:

Հաջորդ պարտիան Արոնյանը կխաղա մարտի 13-ին Սերգեյ Կարյակինի հետ։

Հավակնորդների մրցաշարը կանցկացվի շրջանաձև համակարգով. երկու շրջանով և 14 փուլով։

Հաղթողը իրավունք կստանա խաղալու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ Լոնդոնում այս տարվա նոյեմբերի 9-28-ը։