Երևանյան գաթայի պատրաստման գաղտնիքը բացահայտել են վրացիները. տեսանյութ

Վրացական հայտնի հեռուստաալիքներից մեկը` «Իմեդին», ցույց է տվել` ինչպես է պետք «երևանյան գաթա» պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայկական ավանդական գաթան հայտնվել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի օրվա բաղադրատոմսերի ցանկում։

«Երևանյան համեղ գաթան Կովկասում մեծ տարածում ունեցող թխվածք է, որը սովորաբար թեյի հետ են մատուցում», — նշում են տեսանյութի հեղինակները։

Պատրաստման համար անհրաժեշտ է ալյուր, շաքարավազ, կարագ կամ ձեթ, մածուն, ձու, սոդա, քացախ, վանիլ։

Տեսանյութում ներկայացվում է` ինչպես է պետք պատրաստել գաթան և ինչ հերթականությամբ խառնել բաղադրիչները։

Աշխարհի ամենամեծ ու ամենափոքր գաթաները. «համեղ» փառատոն Խաչիկում

Հայկական գաթան իսկապես մեծ տարածում ունի Հայաստանում։ Այն զարդարում է տոնական սեղանները և հաջողություն ու երջանկություն է խորհրդանշում։

Որոշ մասնագետներ պնդում են, որ գաթան նաև ընտանիքի ամրություն է խորհրդանշում։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։

Ամեն տարի հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոն է անցկացվում։