ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Անգլիական «Արսենալը», որի կազմում խաղում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ¼ եզրափակիչում մրցելու է մոսկովյան ԲԿՄԱ-ի հետ։
Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի ¼ եզրափակչի վիճակահանության արարողությունը տեղի է ունեցել այսօր Շվեյցարիայում՝ Նյոն քաղաքում, որտեղ գտնվում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանը։
Վիճակահանության արդյունքները.
«Լայպցիգ»-«Մարսել»
«Արսենալ»-«ԲԿՄԱ»
«Ատլետիկո Մադրիդ»-«Սպորտինգ Լ.»
Առաջին թիմերի հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, պատասխան խաղերը` ապրիլի 12-ին։
Մարտի 16-ին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Միլանին»։ «Արսենալ» — «Միլան» հակամարտության ընդհանուր հաշիվը երկու խաղերի արդյունքում 5:1 է, զինագործները դուրս են եկել Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ։
Հայաստանի հավաքականի ավագ, զինագործների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, փոխարինվեց խաղի 70-րդ րոպեին։
Հիշեցնենք` Մխիթարյանը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին։