Անիի քարերի պոեզիան. Ստամբուլի ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի հնագույն մայրաքաղաքին

Հայաստանի երբեմնի մայրաքաղաք փառահեղ Անին, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, արժանանում է թուրքական իշխանություններն արհամարհանքին, իսկ ականատեսները պնդում են, որ տաճարների ներսում ոչխարներ են արածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ստամբուլում բացվել է Անիի թագավորության ճարտարապետական ժառանգությանը նվիրված ցուցահանդես։ Այդ մասին հաղորդում է Ստամբուլի հայերի «Ակոս» թերթը։

Այցելուները ցուցանմուշներին կարող են ծանոթանալ մարտի 14–ից ապրիլի 29–ը։

Ով չի տեսել Անին, չի տեսել աշխարհը. զբոսաշրջիկները սիրում են հինավուրց քաղաքը

Ստամբուլի «Տեպո» մշակութային կենտրոնում բացվել է «Քարերի պոեզիան` Անի. ճարտարապետական գանձարան մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են լուսանկարներ և տեսահոլովակներ` նվիրված Անի քաղաքին, որի ավերակները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

«Լուսանկարների հեղինակներն են Արա Գյուլերը, Մուրադ Գերմենը, Մարտին Մանուկյանը և Վեդաթ Աքչագյոզին», –ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, Ստամբուլում տեղի է ունեցել «Անի. համաշխարհային մշակույթի ժառանգությունը Թուրքիայում» համաժողովը, որին մասնակցել են նորվեգացի մասնագետներ Քարսթեն Պալուտան–Մյուլերը, Արմեն Ղազարյանը, ճարտարապետ Յավուզ Օզկանյանը և լուսանկարիչ Վեդաթ Աքչագյոզը։

Նրանք ներկայացրել են զեկույցներ Անի քաղաքի մշակութային պատմության մասին։

Նշենք, որ «Հազար ու մի եկեղեցիների» քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են հինգերորդ դարին։ 961-1045 թվականները Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն է եղել, սակայն 1064 թվականին թուրք ասպատակները թալանել են այն։ Երբ քաղաքն իր հզորության և ծաղկունքի գագաթնակետին էր, այն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ուներ։