Դյութիչ Արագածը. ինչով է Հայաստանը գրավում ռուս ալպինիստներին

Հայ ալպինիստները մեկնել են Մոսկվա, որպեսզի բարեկամության և փոխգործակցության հուշագիր կնքեն Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Արագած լեռը ռուս ալպինիստների ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

Հայաստանը «հիվանդություն» է. Հայաստանն ամենաշատը սիրող ազգերի հնգյակը

Ռուս ալպինիստները հայկական լեռներով հետաքրքրվելու մասին հայտնել են Հայաստանի ու Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիաների միջև բարեկամության և փոխգործակցության հուշագրի ստորագրման ժամանակ։ Փաստաթուղթը նախօրեին ստորագրվել է Մոսկվայում։

Այսուհետև ռուսական կողմի ցուցակում Հայաստանը կնշվի որպես ալպինիստների համար հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն։

«Տվյալ պահին ռուսական կողմն ուզում է դիտարկել մեր ամենահայտնի լեռնային ուղիները։ Օրինակ` Արագածը։ Նրանք ցանկանում են դասակարգել ուղղությունները, որպեսզի ավելի ուշ ռուսական կայքերում հրապարակեն հայկական արդի ուղիների ցուցակը», — նշեց Դանիելյանը։

Այդ հանգամանքը կօգնի Հայաստան ժամանող լեռնային զբոսաշրջիկներին, և նրանք կիմանան ուր և ինչպես գնալ բարձրադիր վայրերում լինելու դեպքում։

Պաշտոնական տվյալներով` ավելի հաճախ ալպինիստները Հայաստան են ժամանում Ռուսաստանից, Իրանից և եվրոպական երկրներից։

Հայկական և ռուսական ֆեդերացիաների ներկայացուցիչները քննարկել են նաև փորձի փոխանակման, երկու երկրների ալպինիստների միջև փոխազդեցության հարցեր։ Նախապես լուծվել են մինչև 2020թ-ը հավաքներ և մրցումներ անցկացնելու հարցերը։ Մոսկվայի կողմից հուշագիրը ստորագրել է Ռուսաստանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Ռոման Բրիքը։ Հայաստանը ներկայացրել է ալպինիզմի և լեռնային զբոսաշրջության ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։