Նախկին պաշտոնյան պահանջում է վերադարձնել Ուրարտուի ժամանակաշրջանի գտածոները

Թուրքիայի նախկին նախարարը հայտնել է, որ այդ արժեքները Ռուսաստան են տարվել դեռ Առաջին Համաշխարհայինի տարիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Թուրքիայի բարեկարգման և բնակեցման նախկին նախարար Ֆարուկ Օզակը հայտարարել է` ինը տարի շարունակ պայքարում է, որ Ռուսաստանը 500 ձեռագիր վերադարձնի Թուրքիային։ Այս մասին հայտնում է Milliyet-ը։

Ով չի տեսել Անին, չի տեսել աշխարհը. զբոսաշրջիկները սիրում են հինավուրց քաղաքը

Նախկին նախարարի խոսքով` արժեքավոր իրերը Ռուսաստան են տարվել դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ռուսական բանակն իբր «օկուպացրել էր Թուրքիայի արևելյան շրջանները»։ Օզակի խոսքով` 2013-ից 2015 թվականների ընթացքում այդ հարցը բազմիցս քննարկվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հոդվածում ընդգծվում է, որ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո որոշում է կայացվել վերադարձնել գտածոները։ Սակայն երկկողմանի հարաբերություններում առաջացած ճգնաժամը, որը սկսվեց այն բանից հետո,երբ թուրքական ՌՕՈՒ-ն Սիրիայի երկնքում կործանեց ռուսական Սու-24-ը, պայմանավորվածությունները չեն իրականացվել։

Ֆարուկ Օզակը ենթադրել է, որ հուշարձանները գտնվում են Սանկտ Պետերբուրգի Արևելյան ձեռագրերի ինստիտուտում։

«100 տարի առաջ ռուսների գողացած արժեքավոր իրերի շարքում կային Ուրարտուի ժամանակաշրջանի բազում հուշարձաններ ու օսմանյան շրջանի ավելի քան 200 ձեռագրեր։ Մենք ուզում ենք, որ Պուտինը վերադարձնի այդ իրերը», — ասել է Օզակը։

Ուրարտուի պետությունը (Վանի թագավորությունը) Ասիայի հարավ-արևմուտքում գտնվող հին հայկական պետություն է, որը գոյություն է ունեցել մեր թվարկությունից առաջ իննից վեցերորդ դարերում։