Կարապետյանը Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է. ՀՀԿ-ն չի բացահայտում նոր կառավարության կազմը

Կարեն Կարապետյանին մի անջատեք ՀՀԿ-ից ու մի փնտրեք հակասություններ այնտեղ, որտեղ դրանք գոյություն չունեն։ Այսօր լրագրողներին հորդորեց Շարմազանովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ինչպիսի կազմ կունենա ապագա կառավարությունը, ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում չի քննարկվել։ Նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ապագա կառավարության ձևավորման, կոալիցիայի, վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների կադրային հարցեր մենք չենք քննարկել»,- ասաց նա։

Հայաստանը փոխվում է, մարտահրավերները մնում են նույնը. Շարմազանով

Անդրադառնալով նոր ձևավորվող կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր դերակատարությանը` Էդուարդ Շարմազանովը նշեց. «Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային դեմքերից մեկն է, մեր նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է, մեր քաղաքական թիմի անդամ է և իրականացնում է մեր կուսակցության ու մեր նախագահի միասնական քաղաքականությունը»,- ասաց Շարմազանովը` միաժամանակ լրագրողներին հորդորելով Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ից չառանձնացնել ու հակասություններ չփնտրել։

ՀՀԿ խոսնակը փաստեց նաև, որ 2017թ.-ին իշխանություններին հաջողվել է հասնել որոշակի հաջողության` թե՛ ներքին և թե՛ արտաքին բնագավառներում, և Կարեն Կարապետյանի դերակատարումն այդ հարցում բավականին մեծ է։