Թուրքիայի ու Ադրբեջանի հայտարարությունները լկտի սուտ են. ՀՀԿ խոսնակ

ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը արձագանքել է Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Չկա աշխարհում միջազգային որևէ կառույց` լինի ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն, թե ԵԱՀԿ-ն, որը Հայաստանին ցեղասպանության մեջ մեղադրող փաստաթուղթ ընդունած լինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Դա լկտի սուտ է և անհեթեթություն։ Սա թուրք-ադրբեջանական հերթական կեղծիքն է»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանով. Թուրքմենչայի պայմանագիրը հայկական պետականության վերականգմանն ուղղված քայլ էր

Նրա խոսքով` տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները միջազգային կառույցների տարբեր փաստաթղթեր փորձել են ներկայացնել որպես հակահայկական բանաձևեր։

«Այդ բանաձևերը գաղտնի չեն, յուրաքանչյուրը կարող տեսնել դրանք ու համոզվել, որ ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին դադարեցնել մարտական գործողությունները։ Հայաստանի անունն այնտեղ չկա»,- ասաց նա` հավելելով, որ Արցախը չէ, որ արհամարհել է բանաձևերը, այլ Ադրբեջանը։ Իսկ զինադադարն էլ ոչ թե զիջում է, այլ այն Ադրբեջանին պարտադրել են Արցախի ինքնապաշտպանական ուժերը։

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետն Ադրբեջանում օրեր առաջ հայտարարել էր, թեր ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և բոլոր միջազգային կազմակերպություններն ընդունել են իբրև Հայաստանի կողմից իրականացված մեծ կոտորածի փաստը։