Արոնյան-Գրիշչուկ. 42 քայլ` առանց մատի

Հինգերորդ տուրը դեռ չի ավարտվել, խաղատախտակի մոտ մնում են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) և Ուեսլի Սոն (ԱՄՆ)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ։

Մրցակիցները խաղի 42-րդ քայլում սեղմել են միմյանց ձեռքերը։ Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով։

5-րդ տուրը դեռ չի ավարտվել, խաղատախտակի մոտ մնում են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) և Ուեսլի Սոն (ԱՄՆ)։

Արոնյանը տվյալ պահին 2,5 միավոր ունի։

Մինչև 5-րդ տուր մրցաշարի առաջատար է եղել ամերիկացի Ֆաբիանո Կարուանան` 3 միավորով, Կրամնիկը և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը 2,5 միավորով կիսել են 2-րդ և 3-րդ տեղերը։ Արոնյանը, Գրիշչուկը և չինացի Դին Լիժենն ունեն 2-ական միավոր, իսկ ամերիացի Սոն ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եզրափակում են աղյուսակը։