Ռուսաստանը կհարգի Հայաստանի վարչապետի ժողովրդավարական ընտրությունը. Կոսաչով

Ղեկավարություն ընտրելը հանրապետության և ժողովրդի ինքնավար իրավունքն է, կարծում են Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահի և վարչապետի ընտրությունը հանրապետության ինքնիշխան իրավունքն է։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը։

Ռուսաստանն այլևս նախկին ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին. Կոսաչով

Հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում Սերժ Սարգսյանի հավանական ընտրությանը Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում, Կոսաչովն ասաց, որ դիվանագիտական և խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել ինչ-որ նշանակումներ, քանի դեռ դրանք ուժի մեջ չեն մտել։

Ինչ վերաբերում է իշխանության համակարգի բարեփոխումներին, ապա ռուսական կողմն ուշադիր հետևել է մեզ և կարծում է, որ Հայաստանի ժողովուրդը կողմ է այդ բարեփոխումներին։ Այդ են վկայում սահմանադրական հանրաքվեի արդյունքները։

«Ռուսաստանի համար սա Հայաստանի ընտրությունն է, որը ՌԴ-ն, անշուշտ, հարգում է։ Իսկ ինչ-որ կադրային հարցերը զուտ Հայաստանի ներքին որոշումն են և ինքնիշխան ընտրությունը։ Համոզված եմ, որ այն կարվի ժողովրդավարական ճանապարհով` հանրապետության սահմանադրությանը համապատասխան, և Ռուսաստանի Դաշնությունը հաստատ կհարգի այն», — ավելացրեց Կոսաչովը։