Երևանի կենտրոնում դանակահարություն է եղել

34 տարեկան երկու տղամարդկանց հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հանրապետության փողոցում 2 տղամարդու են դանակահարել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Մարիաննայի» ղեկավարի տղան ներկայացել է մեղայականով

Ըստ կայքի` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 14-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Ժամը 03։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Սախարովի փողոցի բնակիչ, 34-ամյա Գեղամ Կարապետյանը և Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արմեն Բոչուկյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալու։