Ինչպես ոչնչացվեց Մերկուրովի աշխատանքների մեծ մասը, կամ ինչը փրկվեց Հայաստանում

«Սա Հայաստանն է» նախագծի հերթական թողարկման մեջ հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը պատմում են սովետական դարաշրջանի ամենահայտնի քանդակագործներից մեկի` հայազգի Սերգեյ Մերկուրովի աշխատանքների մասին։
Sputnik

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ և ՌԴՀԽ վաստակավոր արտիստ, Ստալինյան մրցանակի դափնեկիր Սերգեյ Մերկուրովը ծնվել է 1881 թ.–ին, հոկտեմբերի 26–ին, Գյումրիում։

Նա իր նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում (Գյումրի), ապա` Նախիջևանում և Թբիլիսիում։ 1901թ.–ին նա ընդունվում է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այստեղ ծանոթանում է սովետական գաղափարախոսության հետ։ Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ նրան ոստիկանները ծեծում են։ Մերկուրովի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։ Նա չի հաճախում ինստիտուտ և դուրս է մնում։ Բայց մեկ տարի անց ընդունվում է Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Այստեղ նա Ադոլֆ Մեյերայից ստանում է քանդակագործության առաջին դասերը։ 1903–ին արդեն Մերկուրովն ընդունվում է Մյունխենի նկարչական ակադեմիա։

Մերկուրովը հասցրել է մասնակցել մի քանի միջազգային մրցույթների` ԱՄՆ–ում և Եվրոպայում։ Նրա` Պուշկինի արձանը Փարիզում արժանացել է Գրան պրի մրցանակի։ Ի դեպ, Եվրոպա այցելությունների ժամանակ նա մի քանի անգամ հանդիպել է Ռոդենին։

Ժամանակին Երևանում կար հայտնի քանդակագործի աշխատանքներից 3–ը` Լենինի հուշարձանը` Երևանի գլխավոր հրապարակում, Ստալինի արձանը` Հաղթանակի զբոսայգում և Ստեփան Շահումյանի արձանը նույնանուն հրապարակում։ Այսօր կանգուն է միայն Շահումյանի արձանը։