Կալանավորները փորձել են փախչել «Արմավիրից»

Դատապարտվածները կտրել են խցի ճաղավանդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փախուստի փորձ է եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձը:

Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի:

Կատարվում է հետաքննություն: