Քույրերի «կռիվը». միլիոնատեր Օհանյանի կնոջը հաղթել է Վինուսը

ԱՄՆ–ում անցկացվող թենիսի մրցաշարի երրորդ շրջանի խաղում Վինուս Ուիլյամսը հաղթել է քրոջը` Սերենային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Անվանի թենիսիստուհի, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը, ԱՄՆ-ում անցկացվող թենիսի մրցաշարում պարտվել է քրոջը` Վինուսին։

Հայ միլիոնատիրոջ կինն առաջին հաղթանակն է տոնել դստեր ծնվելուց հետո

Ամերիկուհի Վինուս Ուիլյամսն անցել է առաջնության չորրորդ շրջան։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը գրեթե ութ միլիոն դոլար է կազմում։

Մրցաշարի ութերորդ ռակետ Վինուսը երրորդ շրջանի խաղում 6:3, 6:4 հաշվով հաղթել է կրտսեր քրոջը`Սերենա Ուիլյամսին։ Մրցակիցները կորտում 1 ժամ 26 րոպե են անցկացրել։ Անձնական հանդիպումների արդյունքներով` Սերենան առաջ է քրոջից` 17-12։

Վինուս Ուիլյամսը հաջորդ շրջանում խաղալու է Անաստասիա Սևաստովայի (Լատվիա) հետ։

Ավելի վաղ` մարտին 9-ին, նա հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Զարինա Դիասին։ Խաղն ավարտվել է 7:5, 6:3 հաշվով` հօգուտ ամերիկուհու։ Խաղը տևել է 1 ժամ 33 րոպե։

Տիտղոսավոր թենիսիստուհի, «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ամուսնացել է միլիոնատեր, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ։ Ասում են` Ալեքսիսը նրա «ամենաաղքատ» երկրպագուն է եղել։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է նրանց դուստրը։