Հրաժեշտ Տաբակովին. մարդիկ ծաղիկներ են դնում թատրոնի մուտքի դիմաց

Մոսկվայի գեղարվեստական թատրոնի մուտքի մոտ դրված է Օլեգ Տաբակովի դիմանկարը։ Դերասանի հրաժեշտի արարողությունը կկայանա մարտի 15-ին թատրոնում։
Sputnik

Հայտնի դերասան, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովը մահացել է երեկ` մարտի 12-ին, Մոսկվայում։

Տաբակովը թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան ու ռեժիսոր է, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988), ԽՍՀՄ (1967) և ՌԴ (1997) պետական մրցանակների դափնեկիր, «Հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակի համար» շքանշանի ասպետ։

82-ամյա Տաբակովը երկար տարիներ զբաղեցնում էր Չեխովի անվան ՄԳԹ-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Նա նաև Օլեգ Տաբակովի ղեկավարության տակ գտնվող թատրոնի («Տաբակերկա») գեղարվեստական ղեկավարը և հիմնադիրն էր։ Տաբակովը «Саратовские страдания» վավերագրական մելոդրամայի փառատոնի նախագահն էր։ Նա նաև անդամակցում էր Ռուսաստանի նախագահին առընթեր մշակույթի և արվեստի խորհրդին: