Իրանցի գործարարը բողոքում է Հայաստանի իրավապահներից, ի՞նչ է պատասխանում ոստիկանությունը

Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է` ինչու «չի ցանկանում» բացահայտել գողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Իրանցի գործարար, Հայաստանում «Սաթիլիմ» ընկերության հիմնադրի երևանյան գրասենյակը երկու անգամ կողոպտել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դիակի ինքնությունը ճշտվել է. տղամարդը Գյումրիից էր, 2 օր առաջ էր Ռուսաստանից վերադարձել

«Գողացել են համակարգիչներ, հեռուստացույց և խոշոր չափի գումար: Սեփականատերերը թե՛ առաջին գողության, թե՛ երկրորդի ժամանակ դիմել են ոստիկանություն, սակայն, ըստ նրանց, ոստիկանները, չգիտես ինչու, չեն ցանկանում բացահայտել գողությունը, այն դեպքում, երբ տարածքում կան բանկեր, տեսախցիկներ և այլն», — նշված է հրապարակման մեջ։

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց` ինչու ոստիկանությունը «չի ցանկանում» բացահայտել հանցագործությունը։

«Ոստիկանությունն իրականացրել է բոլոր այն գործառույթները, որոնք օրենքի սահմաններում պարտավոր է կատարել։ Տվյալ պահին գործը Քննչական կոմիտե է փոխանցվել», — պարզաբանեց Ջանոյանը։

Նա նաև նշեց, որ տվյալ պահին այդ գործով հետաքննություն է իրականացվում։