Առաջիկա գիշերները կտաքանան. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 13-14-ն առանց տեղումների եղանակ կլինի: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Մարտի 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա:

«Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերները, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մարտի 13-14-ը տեղումներ չեն լինի։

Այսօր` մարտի 13-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 15-17, գիշերը` 2-4 աստիճան տաքություն։