Հայ դպրոցականները «կենդանի դասականների» դերի մեջ էին

«Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթ ազգային փուլի եզրափակչին, որն անցկացվեց Երևանում, 19 երեխա է մասնակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների աշակերտները երեքշաբթի մասնակցեցին «Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթին։

Միջոցառման շրջանակներում ընդհանուր առմամբ 19 մասնակից է հանդես եկել։ Մրցույթն ուղղված է առոգանությամբ արձակ ստեղծագործությունները կարդալու հմտություն ունեցող երեխաներին բացահայտելուն։

«ԳՄՌԿ էին եկել երեխաներ Հայաստանի բոլոր մարզերից։ Բացի այդ մրցույթին մասնակցում են նաև երևանյան դպրոցների աշակերտները։ Միջին և բարձր դասարանի աշակերտներ են», – Sputnik Արմենիային ասաց ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիյա Բալասանյանը։

1 / 4
«Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի մասնակից
2 / 4
«Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի մասնակից
3 / 4
«Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի մասնակից
4 / 4
«Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի մասնակից

Կիսով չափ հայ, կիսով չափ ուկրաինացի Ամալյա Հարությունյանը խոստովանեց, որ ուրախ է մասնակցելու նման առաջնությանը։

«Այս մրցույթն օգնում է Հայաստանում ռուսախոս և ռուս երեխաներին աշխատել իրենց վրա, կատարելագործվել։ Մենք տարբեր ստեղծագործություններ են ներկայացնում և, հավանաբար, հետաքրքրություն առաջացնում երեխաների մոտ այս կամ այն գիրքը կարդալու», – Sputnik Արմենիային ասաց Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի 10 դասարանի աշակերտուհի Ամալյան Հարությունյանը։

Կրքեր ռուսաց լեզվի շուրջ, կամ որ լեզվով սիրել հայրենիքը

Նա ներկայացրեց Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Մարթայի մենախոսությունը) ստեղծագործությունից մի հատված։

«Որոշ իմ հասակակիցներ այդքան էլ չեն հասկանում, թե ինչի համար է ինձ պետք ռուսերենով ասմունքելը։ Իսկ նման մրցույթները հնարավորություն են ընձեռում հանդես գալու ռուսախոս լսարանի առաջ», – խոստովանեց մրցույթի մասնակիցը։

Մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը «Կենդանի դասական» հիմնադրամն է, որը գործում է ՌԴ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Ռոսպեչատի և «Ռուսկի միր» հիմնադրամի աջակցությամբ։

Մրցույթի ընթացքում 10-17 տարեկան աշակերտները ռուսերենով ցանկացած հեղինակի արձակ ստեղծագործությունից հատվածներ են ներկայացնում։

Մրցույթի ազգային փուլի հաղթող են համարվում առավելագույն միավոր հավաքած 3 մասնակից։ Նրանք պարգևատրվում են ազգային փուլի հաղթողի դիպլոմով և ներկայացնելու են իրենց երկիրը «Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթում, որն անցկացվելու է 2018 թվականի մայիսին Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում։