ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ, Ռուսաստանի բազմակի չեմպիոններ Արմեն Ծատուրյանն ու Սվետլանա Գուդինոն (Մոսկվա) հաղթեցին WDSF GrandSlam Series պարային սպորտի միջազգային մրցումների լատինաամերիկյան պարերի ծրագրում։ Այս մասին հայտնում է «Վեչերնյայա Մոսկվա» թերթը։
Մրցումներն անցկացվել են երկու օր առաջ Հելսինկիում։ Հեղինակավոր մրցումներն անցկացվում են տարվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներում և մեծ թվով մասնակիցներ են հավաքում։
Անցյալ տարի Ծատուրյանն ու Գուդինոն չորրորդ անգամ Ռուսաստանի և Եվրոպայի լատինաամերիկյան պարերի չեմպիոն դարձան։
Սվետլանան և Արմենը լատինաամերիկյան մարզային պարահանդեսային պարերի աշխարհում ուժեղագույն զույգերից են համարվում։ Նրանք բազմաթիվ մեդալներ ունեն։ Սվետլանան սկսել է այս մարզաձևով զբաղվել 6 տարեկանից։ Զույգի համար պարելը կյանք է։
Սվետլանայի և Արմենի ելույթը դիտեք տեսանյութում։