Օլեգ Տաբակովի հիշատակին. հեռացած լեգենդի ամենավառ դերերը. տեսանյութ

Մոսկվայում մահացել է հայտնի դերասան, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովը։ Ներկայացնում ենք նրա մարմնավորած ամենավառ կերպարները։
Sputnik

Օլեգ Տաբակովը թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան ու ռեժիսոր է, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988), ԽՍՀՄ (1967) և ՌԴ (1997) պետական մրցանակների դափնեկիր, «Հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակի համար» շքանշանի ասպետ։

82-ամյա Տաբակովը երկար տարիներ զբաղեցնում էր Չեխովի անվան ՄԳԹ-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Նա նաև Օլեգ Տաբակովի ղեկավարության տակ գտնվող թատրոնի («Տաբակերկա») գեղարվեստական ղեկավարը և հիմնադիրն էր։ Տաբակովը «Саратовские страдания» վավերագրական մելոդրամայի փառատոնի նախագահն էր։ Նա նաև անդամակցում էր Ռուսաստանի նախագահին առընթեր մշակույթի և արվեստի խորհրդին: