Ինքնաթիռի ընկնելուց հետո ծուխը երկինք է հասել. տեսանյութ

Բանգլադեշի մասնավոր ընկերությանը պատկանող US-Bangla մարդատար ինքնաթիռն ընկել է Կատմանդուի միջազգային օդանավակայանից ոչ հեռու ընկած տարածքում։
Sputnik

Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը թռիչքուղու փոխարեն հայտնվել է օդանավակայնի մոտ գտնվող ֆուտբոլային դաշտում։ Ինքնաթիռում 80 մարդ է եղել, որոնցից 17-ին փրկել են և տեղափոխել հիվանդանոց։ Այժմ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։