Արագած Ախոյան
© Sputnik
«Սա ալևիների առաջին այցն էր Հայաստան։ Ալևինը իրականում ոչ թե ազգություն է, այլ կրոնական ուղղություն։ Այդ համայնքում տարբեր ազգերի ներկայացուցիչներ կան`քրդեր, զազաներ։ Նրանց համար սրբություն է մարդը` իր ներաշխարհով և նրանք մզկիթներ ու աղոթատեղիներ չունեն։ Բավականաչափ մեծաթիվ են։ Մոտ 20 մլն ալևի այսօր Թուրքիայում են բնակվում, 2 մլն ալևի էլ Եվրոպայում է։ Նրանք նույնպես Թուրքիայի ազգայնամոլության, նրանց կողմից իրականացված ցեղասպանության զոհերից են»,- ասաց Ախոյանը։
Նրա տեղեկացմամբ` Հայաստան այցելած հյուրերը չորս երկրից էին։ Նրանք այստեղ այցելել են Ցեղասպանության հուշահամալիր, հարգել զոհերի հիշատակը և անգամ ներողություն խնդրել հայերից, որ չանսացին այն զգուշացումներին, որ թուրքերը հայերից հետո հաջորդն իրենց են կոտորելու և չկանխեցին Հրանտ Դինքի սպանությունը։