Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոնին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտություն կրեց հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր տեղի ունեցավ 3-րդ տուրը։ Արոնյանի մրցակիցն այս անգամ աշխարհի նախկին չեմպիոն Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկն էր:

Արոնյանը և Մամեդյարովը ոչ-ոքի խաղացին

Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով։

27-րդ քայլին մեր գրոսմայստերը պարտություն կրեց:

Մյուս պարտիաներում ոչ-ոքի խաղացին Ուեսլի Սոն և Դին Լիժենը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: