Ռուսական «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբի» լավագույն խաղացողը հայ ինտելեկտուալն է

Թեև գիտակների թիմը պարտվեց 3:6 հաշվով, սակայն Ղազազյանն առանձնացավ իր խելքով ու հնարամտությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Գիտակ Հայկ Ղազազյանը լավագույնն է ճանաչվել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գարնանային սերիայի հերթական հանդիպման ժամանակ։

Գարիկ Մարտիրոսյանի թիմը ֆուրոր է առաջացրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ժամանակ

Ղազազյանը Ելենա Պոտանինայի թիմում խաղում է 2015 թվականից։ Թեև Պոտանինայի թիմի գիտակները (Միխայիլ Կարպուկ, Անդրեյ Կորոբեյնիկ, Ռոման Օրկոդաշվիլի, Իյա Մետրևելի, Հայկ Ղազազյան և Ելենա Պոտանինա) պարտվեցին 3:6 հաշվով, Ղազազյանն իր խելքով և հնարամտությամբ մի քանի անգամ փայլեց խաղի ընթացքում և ստացավ «Բյուրեղապակյա ատոմ»։

Հայկը կարողացավ պատասխանել Բրազիլիայի մարզադաշտերի մասին ամենաբարդ հարցերից մեկին։ Իսկ, քանի որ գիտակը նաև մարզական ծրագրերի ռադիոհաղորդավար է, Ղազազյանը պատասխանեց նաև իրեն հոգեհարազատ մի հարցի` հենց ռադիոն է յուրաքանչյուր երկրպագուի գույքի անբաժանելի մասը։

«Բյուրեղապակյա ատոմը» մրցանակ է, որը շնորհվում է «Ռոսատոմ» կորպորացիայի անունից, ընկերության նախաձեռնությամբ։ Ատոմի միջուկն իսկապես բյուրեղապակուց է, ինչպես և ուղեծրի էլեկտրոնները։ «Բյուրեղապակյա ատոմը» հատուկ մրցանակ է, որը շնորհում են «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի Գիտակների ակումբի լավագույն խաղացողին։ Գիտակների շահերի պաշտպանը` «Ռոսատոմի» ներկայացուցիչը, յուրաքանչյուր խաղի ժամանակ մրցանակը հանձնում է այդ եթերի ժամանակ իրեն լավագույնս դրսևորած խաղացողին։

Знаток клуба "Что?Где?Когда?" Айк Казазян