Գարնանային օրեր՝ առանց տեղումների. եղանակի կանխատեսում

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում մարտի 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: