Ուֆայում ապագա մայրերին առաջարկում են ձեռք բերել իրենց սաղմի արձանիկը

Ուֆայում ապագա ծնողներին առաջարկում են ձեռք բերել իրենց սաղմի 3D արձանիկը:
Sputnik

3D-ուլտրաձայնային հետազոտությունից հետո ապագա ծնողները կարող են ոչ միայն իրենց դեռ չծնված երեխայի սաղմի լուսանկարը ձեռք բերել, այլև ծավալային արձանիկը, որը հնարավոր է պատրաստել ոչ միայն պլաստիկից, այլև թանկարժեք մետաղով պատված գիպսից:

Գաղափարի հեղինակները Բաշկիրիայի մայրաքաղաքի երիտասարադ ձեռներեցներն են: Հեղինակինակներից մեկի՝ Իվան Գրիդինի խոսքով՝ նման անսովոր 3D մոդելի պատրաստման աշխատանքնեը երեք օր են տևում: Բարդ կառուցվածքի պատճառով հաճախ արձանիկը խոտանվում է, և այն ստիպված են լինում նորից վերատպել:

Երիտասարդ ձեռներեցների կարծիքով՝ սաղմի 3D մոդելները պահանջարկ կունենան ապագա մայրերի շրջանում: