Հայ քահանայի խոստովանությունը բարեբեր կրակի «հրաշքի» մասին աղմուկ է առաջացրել Երուսաղեմում

Աղոյանի անկեղծ խոստովանությունը զայրացրել է հույն քահանային, որը պահանջել է անհապաղ դադարեցնել նկարահանումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Աստծո գերեզմանի տաճարում հայ և հույն հոգևորականների միջև վեճ է սկսվել «բարեբեր կրակի» մասին ռեպորտաժի նկարահանումների ժամանակ։ Այդ մասին հաղորդում է ռուսալեզու Новости Израиля կայքը։

Քրիստոնեական Զատկի նախաշեմին Աստծո գերեզմանի տաճարում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանը, իսրայելցի լրագրողին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունենում «բարեբեր կրակի»` երկնքից իջնելու արարողությունը։ Քահանայի անկեղծ խոստովանությունը մտահոգել և զայրացրել է հունական եկեղեցու ներկայացուցչին, որը հարցազրույցի պահին կանգնած է եղել հայ քահանայի կողքին և պահանջել անհապաղ դադարեցնել նկարահանումը։

Տրնդեզի կրակային ծեսերը. ինչպես են Հայաստանում նշում երիտասարդների ամենասիրելի տոնը

«Հայր Աղոյանը, որը կրակը վառելիս երեք անգամ եղել է Կուվուկլիայում (դեղնավարդագույն մարմարե գմբեթարդ մատուռում), ռեպորտաժի հեղինակ Իգալ Մոսկոյին անկեղծորեն պատմել է այն մասին, որ պատրիարքները մոմերի խրձերը վառում են կանթեղից, և «բարեբեր կրակի» մեջ ոչ մի առեղծվածային բան չկա։ «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց զվարճացնելու համար», — ասվում է հրապարակման մեջ։

Աղոյանի անկեղծությունը սարսափեցրել է հունական եկեղեցու ներկայացուցչին։ Նա պահանջել է դադարեցնել նկարահանումը և հայտարարել է, թե հայը ստում է։ Աղոյանն առարկել է, որ հույները, ի տարբերություն հայերի, կրակի վառելու արարողությանը չեն մասնակցում։

«Այդ փաստարկը չհամոզեց նրա քրիստոնյա եղբորը, որը շարունակում էր համոզել լրագրողին, թե հրաշագործ կրակն իրականում իջնում է երկնքից, իսկ խաբեբա հայը սուտ է ասում», — ասվում է հրապարակման մեջ։

Բարեբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ առաքյալ Պետրոսը, և այն սրբություն է համարվում հավատացյալների համար։ Զատկի նախօրեին պատրիարքի, հոգևորականության և հազարավոր ուխտավորների աղոթքով կրակի վառվելը համարվում է «բարեբեր կրակի` երկնքից իջնելու հրաշք»։

Ուղղափառ եկեղեցիների հավատալիքի համաձայն` հրաշագործ կրակն «իջնում է երկնքից» հույն պատրիարքի ձեռքերի մեջ, և նա հայկական եկեղեցու պատրիարքի հետ միասին բաժանում է այն տաճարի շուրջ հավաքված հավատացյալներին։

Кувуклия в храме Гроба Господня в Иерусалиме.