Սերժ Սարգսյանի անգլիական քայլը. Արոնյանի կնոջ հրապարակած տեսանյութը

Լևոն Արոնյանի կինը «գաղտնազերծել է» Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման ժամանակ Սերժ Սարգսյանի կատարած առաջին քայլի որոշ գաղտնիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինչ քայլ է արել Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի սկզբում։

Տեսանյութում երևում է, որ Սերժ Սարգսյանն ընտրել է անգլիական սկզբնախաղ կոչվող C2C4 քայլը։

Տեսանյութից պարզ է դառնում, որ քայլն անելուց առաջ ՀՀ նախագահն այն համաձայնեցրել է Արոնյանի հետ։

Հիշեցնենք, այսօր շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը` որպես մրցաշարի պատվավոր հյուր, կատարել է մրցաշարի առաջին պարտիայի առաջին խորհրդանշական քայլը։