Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վարդագույն է ներկել մազերը. լուսանկարներ

Լիլիթ Հովհաննիսյանը վարդագույն ակնոցին այլընտրանք է գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ իր երկրպագուներին է ներկայացել նոր ոճով` վարդագույն մազերով։

«Վարդագույն մազեր վարդագույն ակնոցի փոխարեն: Էֆեկտը նույնն է։ Գունային փոփոխությունից անմիջապես հետո քեզ պատում է լավատեսությունն ու թեթևությունը»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Դատելով երկրպագուների ինտերնետային արձագանքներից` երգչուհու նոր ոճը դուր է եկել նրանց։

Լիլիթի նոր կերպարը ոգևորությամբ ու գովեստի խոսքերով են ընդունել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, հատկապես` Իրանում ապրող երկրպագուները։