Շահինյան եղբայրներ. Դուդուկն աշխարհի նվագարան է, դրա հնչյունները խոսում են մարդու հետ

Վարդանը և Գաբրիելը եղբայրներ են: Նրանք միասին սովորել են երաժշտական դպրոցում, երկուսի առաջին նվագարանը ֆլեյտան էր: Բայց հետո պատահաբար նրանք սկսեցին դուդուկ նվագել:
Sputnik

2008 թվականին Վարդանը պետք է Ֆրանսիա մեկներ՝ ֆլեյտայով համերգ տալու նպատակով: Սակայն համերգի կազմակերպիչները հայ երաժշտին հորդորեցին դուդուկ նվագել: Եվ երկու ամսվա ընթացքում Վարդանը սովորեց նվագել այդ հայկական ազգային նվագարանով, որի հնչյունների համար խելքահան են լինում թե ֆրանսիացիները և թե Ֆրասիայում ապրող մեր հայրենակիցները:

Այդ միտքը դուր եկավ նաև Գաբրիելին, և նա ձեռքն առավ դուդուկը և սկսեց սովորել դրանով նվագել:

Գրեթե ութ տարի է՝ հայ դուդուկահար եղբայրները միասին են ելույթ ունենում: