Իտալացի խոհարարը ծնողներին թունավորել է կանեփով պատրաստած կեքսերով

Քաղցրակեր ծնողները չեն դիմացել գաղթակղությանը և կերել են որդու պատրաստած «թունավոր» կեքսերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մատի — Sputnik. Իտալիայի Ֆրինուլի շրջանում բնակվող ամուսիններն այսօր հիվանդանոց են տեղափոխվել մարիխուանայով թունավորելու պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իտալական ԶԼՄ-ներին։

«Լոշտ Հովոն» ձերբակալվեց. նրա տանը մեծ թվով թմրանյութ է հայտնաբերվել

Ամուսինները սրտխառնոց ու գլխացավ են ունեցել։ Բժիշկները պարզել են, որ նրանք կանեփի մեծ չափաբաժնից են թունավորվել։ Ոստիկաններն էլ պարզել են, որ տեղի ունեցածի մեղավորը տուժածների 20 տարեկան որդին է։

Նախօրեին նրանց խոհարար որդին որոշել է «հոլանդական» կեքս թխել կանեփով։ Թխածը թողել է տանը, ծնողներն էլ չեն դիմացել գայթակղությանը և կերել են որդու թխած «հրաշքը»։

Ծնողներին «խելքի են բերել», իսկ երիտասարդին թմրանյութ պահելու մեղադրանք են ներկայացրել։