Հենոն առաջին գոլից հետո խոսել է «Արսենալում» հարմարվելու մասին. տեսանյութ

Մխիթարյանը պատրաստվում է «Արսենալի» թիմակիցների հետ հաղթահարել Եվրոպայի լիգայի եզրափակիչ տանող երկար ճանապարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը»-«Միլան» հանդիպումից հետո ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ շատ լավ տպավորություններ է ստացել հատկապես առաջին խաղակեսից։

Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում` «Միլան»-«Արսենալ» խաղի ժամանակ. տեսանյութ

Նշենք, որ հանդիպման 15-րդ րոպեին հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը:

«Շատ լավ տպավորություններ էին հատկապես առաջին խաղակեսում, երբ երկու գնդակի առավելություն ստացանք»,- նշել է նա։

Մխիթարյանի խոսքով` դեռ շատ երկար ճանապարհ կա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հասնելու համար, բայց իրենք վճռական են տրամադրված։

Նա խոսել է նաև «Արսենալում» հարմարվելու և թիմակիցների հետ հարաբերությունների մասին։

«Շատ լավ մթնոլորտ է, թիմը շատ լավն է, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, տղաները շատ լավն են, հարմարվել եմ»,- ասել է Մխիթարյանը։

Նշենք, որ երեկ` մարտի 8-ին, Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»: