Հենոն լավագույնն է. նա գերազանցել է թիմակիցներին ու մրցակիցներին

«Միլանի» հետ հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստին խաղի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik.Whoscored.com-ի վարկածով` Հայաստանի հավաքականի ավագ, «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Միլան» — «Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է։

Հենոն առաջին գոլից հետո խոսել է «Արսենալում» հարմարվելու մասին. տեսանյութ

Կայքը, որը վերլուծում է ֆուտբոլային խաղերի վիճակագրական տվյալները, Հենրիխին շնորհել է 9,1 օգտակարության գործակից (առավելագույնը գնահատականը 10-ն է)։

Երկրորդ տեղը զբաղեցնող Աարոն Ռեմզին ստացել է 7,9 գործակից, գրեթե նույնքան էլ` պաշտպան Լորան Կոսելնին։

«Միլանում» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Լուկաս Բիլյանը` 7,35 գործակցով։

Նախօրեին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլանն» իր հարկի տակ ընդունել է «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով` հօգուտ «զինագործների»։ Սա թիմերի առաջին հանդիպումն էր Եվրոպայի լիգայի եզրափակիչում, պատասխան խաղը նշանակված է մարտի 16-ին, խաղը տեղի կունենա Լոնդոնում։