Վատ ճաշակի և աչքերի մասին. Մեդվեդևա-Բաբասյանն ինքն է ընտրում իր հագուկապը

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը սահադաշտում իր կերպարները միշտ ինքն է ստեղծում՝ համոզված լինելով, որ իրենից ավելի լավ ոչ ոք չի հասկանա, թե ինքն ինչ տեսք պետք է ունենա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Փհենչհանի արծաթե մեդալանակիր, աշխարհի երկակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը համոզված է՝ ոտքերն ու կոնքերն ընդգծող նեղ լոսիններն առանց կիսաշրջազգեստի կամ երկար բլուզի հագնելը վատ ճաշակի վկայություն է: Այս մասին նա խոսել է Woman Journal համացանցային պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես տվյալ սեզոնի նորաձևության հետևից չեմ ընկնում, ինձ դուր է գալիս իմ կերպարն ըստ իմ հայեցողության և ճաշակի ստեղծել: Ոտքերն ու կոնքերն ընդգծող նեղ լոսիններն առանց կիսաշրջազգեստի կամ երկար բլուզի հագնելը, կարծում եմ, ճաշակի բացակայության վկայություն է»,- ասել է գեղասահորդուհին:

Մեդվեդևա–Բաբասյանի հուզիչ ելույթը ռուսաստանցի օլիմպիականների սառցե շոուի ժամանակ

Կիսաշրջազգեստի և ջինսե տաբատի միջև Եվգենյան երկրորդը կընտրի՝ համարելով, որ տաբատ հագնելն ավելի հարմարավետ է:

Ժենյան նախընտրում է ինքնուրույն ստեղծել սահադաշտում իր կերպարները՝ սանրվածքից սկսած մինչև դիմահարդարումը, թեև այդ կերպարը նա անպայման քննակում է մարզիչի հետ:

«Կարծում եմ՝ ես ավելի լավ գիտեմ, թե ելույթի ժամանակ ինչպիսի տեսք եմ ուզում ունենալ: Ինձ համար ամենակարևորը աչքերն ընդգծելն է: Ես նաև առանձնահատուկ ուշադրություն եմ հատկացնում մազերի խնամքին, ելույթի ժամանակ դրանք պետք է խնամված և գեղեցիկ լինեն»,- ասել է Մեդվեդևան:

Եվգենյային ամենից շատ դուր է գալիս «Սեյլոր Մուն» անիմեի համանուն հերոսուհու կերպարը:

Այսօր աղջիկն ամբողջովին տարված է սպորտով, իսկ ապագայում նախատեսում է որևէ երաժշտական գործիքով նվագել սովորել:

Այժմ նա պատրաստվում է Միլանում մարտի 19-25-ն անցկացվելիք գեղասահքի աշխարհի առաջնությանը: