ՌԱԴԻՈ

Ստեփանյանց. «Մենք միշտ պատրաստ ենք կանչերին»

Նարինե Ստեփանյանցը փրկարար է, աշխատում է ԱԻՆ–ում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմում է, թե որքան է սիրում իր աշխատանքը։
Sputnik
Նարինե Ստեփանյանց

«Սկզբում չէի վախենում, ավելի շուտ հետաքրքիր աշխատանք էր թվում։ Իսկ հետո, երբ կանչերը շատացան, և՛ ես հմտացա, և՛ միջիցս վախը դուրս եկավ, և՛ ավելի սիրեցի իմ գործը», — ասում է Նարինեն։

Փրկարարներն ամեն օր տեսական և գործնական ուսումնավարժանքներ են անցկացնում։

«Մենք միշտ պատրաստ ենք կանչերին»,- նշեց Նարինեն։

Նրա խոսքով` դեպքի վայր մեկնած խմբերում լինում են թե՛ փորձառուներ, թե՛ սկսնակներ, որպեսզի գործողության դեպքում սկսնակները սովորեն փորձառուներից։