Ջիգարխանյանը պահանջել է Մալախովից ձայնը կտրել ու իր անունն այլևս չարտաբերել

Ջիգարխանյանը հավանաբար զայրացել է մի լուսանկարի պատճառով, որում պատկերված են գրկախառնված Մալախովն ու Վիտալինան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանն արգելել է հաղորդավար Անդրեյ Մալախովին իր անունը բարձրաձայն արտասանել։ Այս մասին հայտնում է Dni.ru պարբերականը։

Վիտալինան ուզում էր Ջիգարխանյանին հոգեբուժարան ուղարկել. Մազուրը կարող է մերկացնել կնոջը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխայանը նման բովանդակությամբ նամակ է ուղարկել «Ռոսիա» հեռուստաալիքին` մասնավորապես «Մալախով. Ուղիղ եթեր» թոք-շոուին։

Ինչպես պնդում է նախկինում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շահերը պաշտպանող Էլինա Մազուրին, Ջիգախանյանը կարծում է, թե Մալախովը պայմանավորվել է Վիտալինայի հետ և փորձում է արդարացնել նրան։ Այդ պատճառով արտիստը պահանջում է դադարեցնել իր մասին բոլոր հեռարձակումներն ու նույնիսկ իր լուսանկարը չցուցադրել։

Վերջերս համացանցում մի լուսանկար էր հայտնվել, որում Մալախովն ու Վիտալինան գրկախառնված են։ Հավանաբար հենց դա է դերասանին հունից հանել։