Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան(Բաբասյան) խաղաշրջանի ընթացքում տառապել է ոտքի վնասվածքով

Խորհրդային և ռուս գեղասահորդ Իլյա Ավերբուխը հաղորդել է, որ ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան, հնարավոր է, ոտքի վիրահատության կարիք ունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Իլյա Ավերբուխը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանին կվիրահատեն։ Այդ մասին նա ասել է «Սպորտ Էքսպրես» մարզական ալիքին տված հարցազրույցում։

Մեդվեդևա–Բաբասյանի հուզիչ ելույթը ռուսաստանցի օլիմպիականների սառցե շոուի ժամանակ

Նրա խոսքով` ռուս մարզուհին սահել է` հաղթահարելով ցավը։

«Մեդվեդևան ամբողջ խաղաշրջանի ընթացքում տառապել է ոտքի վնասվածքով, և հիմա կարևոր է հասկանել, թե ինչ է տեղի ունենում և կախված ախտորոշումից` որոշում ընդունել։ Եթե բժիշկները խորհուրդ տան նրան դադար վերցնել, պետք է լսել նրանց», – ասել է Ավերբուխը։

Նախկին գեղասահորդը հաղորդել է, որ աղջիկը խորացված բժշկական հետազոտություն է անցնում, որի արդյունքները նա և իր մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, կիմանան առաջիկայում։

«Միայն այդ ժամանակ էլ հայտնի կլինի` Մեդվեդևան Միլան կգնա, թե ոչ», – ասել է Ավերբուխը։

Իլյա Ավերբուխը խորհրդային և ռուս գեղասահորդ է, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Այժմ աշխատում է որպես ձեռնարկատեր, սեփական սառցե շոուի պրոդյուսերն է, գեղասահքի պարուսույց է։

Победители в соревнованиях по спортивным танцам на льду Ирина Лобачева (справа) и Илья Авербух (слева) выступают на чемпионате России по фигурному катанию.