ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Չեչնիայում կործանված Մի-8 ուղղաթիռի ուղևորներից մեկը ողջ է մնացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստին տեղեկացել է արտակարգ ծառայությունների աղբյուրներից։ Ավելի վաղ նշվում էր, որ երկու ուղևոր է փրկվել։
Աղբյուրի համաձայն` նախնական տվյալների համաձայն` ուղևորներից վեցը մահացել են, մեկը ծանր վիրավորվել է։ Ուղղաթիռում յոթ մարդ է եղել։
Տեղեկությունն այն մասին, թե ուղղաթիռի հետ պատահած դժբախտ դեպքի ժամանակ ինչ եղանակ է եղել Չեչնիայում, հակասական է։
Հիշեցնենք` Չեչնիայում այսօր ռուսական հատուկ ծառայությունների Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` ուղղաթիռը պատկանում էր սահմանապահներին։ Քննությունը պարզում է ողբերգության պատճառը։