Ովքեր և ինչպես են լրացնում դեղատոմսերը

Դեղերի դեղատոմսով վաճառքի թեման շատերին է մտահոգում։ Առողջապահության նախարարությունը հերթական անգամ անդրադարձել է այդ գործընթացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ովքեր և ինչպես են լրացնում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։

1. Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1

Հայկական առողջություն առանց դեղատոմսի, կամ ինչպես ահաբեկել զբոսաշրջիկներին

Նշանակում և լրացնում է բուժող բժիշկը` անկախ մասնագիտությունից:

Դեղը նշանակող բժիշկը ստորագրում է թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը, որը հաստատում է բժշկական հաստատության տնօրենը, նրա բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալը՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

2. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրում է դեղը նշանակող բժիշկը։ Դեղատոմսը հաստատում է բժշկական հաստատության տնօրենը, նրա բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալը՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

3. Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3

Դեղատոմսը լրացնում և դուրս է գրում բուժող բժիշկը: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:

Մարկոսյան. «Դեղերը միայն դեղատոմսով վաճառելը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ»

4. Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմս N 4

Դեղատոմսը լրացնում և դուրս է գրում բուժող բժիշկը: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:

Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատում է բժշկական հաստատության տնօրենը, նրա բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալը՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

Բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիան։