Արցախը Հայաստանին կապող ևս մեկ ճանապարհ են կառուցում

Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Մեկնարկել են Արցախը ՀՀ-ին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Ճանապարհը կձգվի Քարվաճառից մինչև Նորաբակ, իսկ յանտեղից էլ դեպի Սոթք։ Այս մասին տեղեկացնում է «Արցախպրեսը»:

Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ:
Նոր ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2018 թվականի վերջ: Արցախի քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանի խոսքով` այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրությունը:

Տարին մեկ անգամ փայտն էլ է կրակում. երևանցիներին կուրախացնի՞ լիբանանցի կառուցապատողը

«Կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ: Այժմ կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման, ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը:

Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել էր 2017 թվականի սեպտեմբերիին: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։