Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել, 32 զոհ կա

Նախնական տվյալով` մահացել են և՛ ուղևորները, և՛ անձնակազմի անդամները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Սիրիայի Հմեյմիմ բազայում վայրէջքի ժամանակ ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի ՊՆ-ն։

«Մարտի 6-ին, ժամը 15։00-ի սահմանում Հմեյմիմ ավիակայանում կործանվել է ԱՆ-26 տրանսպորտային ինքնաթիռը»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալով` մահացել են 26 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները։