Ինքնաթիռի շարժիչը սկսել է մասնատվել հենց օդում. տեսանյութ

Tez Jet ավիաընկերության Բիշքեկից Բաքթեն մեկնող ինքնաթիռի ուղևորները տեսել են, թե ինչպես է օդանավի շարժիչը մասնատվում հենց թռիչքի ժամանակ։
Sputnik

Ինքնաթիռը թռիչքից կես ժամ անց ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան, որովհետև ձախ շարժիչը խափանվել է։ Օդանավում 96 ուղևոր է եղել, որոնք բոլորն էլ ողջ ու առողջ են։ Նրանցից մեկը նկարահանել է, թե ինչպես է շարժիչը սկսել մասնատվել։