ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայազգի ռուսաստանցի գործարար, «Տաշիր» ընկերության հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը Forbes հանդեսի հրապարակած` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 606-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ «2018թ. միլիարդատերերի» նորացված ցուցակը հրապարակվել է այսօր։
Հանդեսը Կարապետյանի կարողությունը 3,7 մլրդ դոլար է գնահատել։ 2017 թվականի հունիսին նա նույն ցուցակում 564-րդ տեղում էր։ Forbes-ն այդ ժամանակ նրա կարողությունը 4,5 մլրդ դոլար էր գնահատել։
Կարողության ցուցանիշով Կարապետյանից առաջ է անցել Ռուսաստանում մանրածախ առևտրի «Մագնիտ» խոշոր ցանցի ընկերության հիմնադիր Սերգեյ Գալիցկին (մինչև ամուսնությունը նա Հարությունյան էր)։ Վարկանշային աղյուսակում նա հայտնվել է 550-րդ հորիզոնականում։ Հանդեսը նրա կարողությունը 4 մլրդ դոլար է գնահատել։
887-րդ հորիզոնականում է տեղակայվել արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանը։ Նրա կարողությունը 2,7 մլրդ է գնահատվում։